Դավիթ Եսայանը՝ «Օնեգին» մրցանակի դափնեկիր

03 Դեկտեմբերի 2024, 14:50

Մշակույթ

Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում տեղի է ունեցել «Օնեգին» խորագրով 9-րդ ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը, որի ժամանակ հրապարակվել են հաղթողների անունները:

Հանդիսատեսի քվեարկության արդյունքում երգիչ, Կրասնոյարսկի Դմիտրի Խվորոստովսկու անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ Դավիթ Եսայանը հաղթող է ճանաչվել «Ֆավորիտ» անվանակարգում: Մրցանակը նրան շնորհվել է «Մանոն» օպերայում Դե Գրիյեի դերերգի համար։

«Օնեգին»-ը ռուսական գլխավոր մրցույթն է օպերայի ոլորտում, որի շրջանակներում մրցանականեր են շնորհվում լավագույն երգիչներին օպերային արվեստում ունեցած ակնառու նվաճումների համար։