Հայաստանը պետք է բանակցություններ սկսի «արևմտյան ադրբեջանական» համայնքի հետ. Իլհամ Ալիև
05 Դեկտեմբերի 2024, 11:31
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» համայնքը բազմիցս Հայաստանի կառավարությանը երկխոսության կոչ է արել, սակայն մյուս կողմը մերժել է:
«Հայաստանը պետք է բանակցություններ սկսի և գործնական քայլեր ձեռնարկի «արևմտյան ադրբեջանական» համայնքի հիմնարար իրավունքների վերականգնման ուղղությամբ։ Բացի այդ, Հայաստանը պետք է թույլ տա ՅՈՒՆԵՍԿՕ — ի ճանաչողական առաքելության այցը մեր ժողովրդին պատկանող պատմական և մշակութային ժառանգության ոչնչացման և խեղաթյուրման հետ կապված իրավիճակի դիտարկման նպատակով և պետք է համագործակցի այդ ոլորտում», — ասել է Ալիևը։