Պյատիգորսկի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է պատարագ՝ ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի զոհերի

08 Դեկտեմբերի 2024, 19:16

Հայեր

Պյատիգորսկ քաղաքի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցում տեղի է ունեցել կիրակնօրյա ժամերգություն՝ ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի զոհերի: Այս մասին հայտնում է «Պյատիգորսկի հայկական համայնք» տելեգրամ ալիքը։

Հավատացյալները հարգել են 36 տարի առաջ ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը: Իրենց խոսքում հոգևորականներն ընդգծել են հայ ժողովրդի ոգու անպարտելի լինելը, փորձությունները հաղթահարելու տոկունությունը՝ հավատացյալներին կոչ անելով միասնականության և կարեկցանքի՝ հատկապես նեղության օրերին:

Պատարագից հետո տեղի է ունեցել սգո հանրահավաք։

Հիմա եթերում