Ախալքալաքում հարգել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը

09 Դեկտեմբերի 2024, 10:16

Հայեր

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել՝ ի հիշատակ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի։ Սուրբ Խաչ եկեղեցու բակում մարդիկ ծաղիկներ են խոնարհել Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին։ Եկեղեցում հիշատակման մոմեր են վառվել։

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի էին եկել տարբեր պետական կառույցների աշխատակիցներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։ Նրանք ծաղիկներ են դրել և մոմեր վառել։ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելու էին եկել նաեւ Ախալքալաքի Հայկական երիտասարդական կենտրոնի սաները։

Հիմա եթերում