Կիսլովոդսկի հայ համայնքի ձյուդոիստները 10 մեդալ են նվաճել Ինոզեմցևոյի մրցաշարում
10 Դեկտեմբերի 2024, 16:10
Կիսլովոդսկի հայ համայնքի ձյուդոիստները Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Ինոզեմցևո ավանում մասնակցել են մրցումների: Այս մասին հայտնում է Կիսլովոդսկի հայկական համայնքի տելեգրամյան ալիքը։
Պատանի մարզիկները նվաճել են 5 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ: Առաջին տեղերը զբաղեցրել են Ռոբերտ Ավանեսյանը, Անդրեյ Մուլկիջանյանը, Էդգար Հախվերդյանը, Առնոլդ Մանուչարյանը, Արամ Ամատունյանը: Ձյուդոիստների մարզիչը Տիգրան Արզումանյանն է: