Հայերը դարձել են նարդու Ռուսաստանի առաջին պաշտոնական գավաթի մրցանակակիրներ

10 Դեկտեմբերի 2024, 15:20

Սպորտ

Ռոստովում դեկտեմբերի 4-8-ը կայացել է նարդու Ռուսաստանի առաջին պաշտոնական գավաթը:

«Երկար նարդի» մրցույթում արծաթե մեդալակիր դարձել է Գագիկ Մակիչյանը Կրասնոդարի երկրամասից, իսկ բրոնզե մեդալը նվաճել է Ալբերտ Աբրահամյանը Ստավրոպոլի երկրամասից: «Կարճ նարդի» մրցույթում 2-րդ և 3-րդ տեղերը գրավել են կրասնոդարցի Էդվարդ Մակիչյանը և Միքայել Վարդանյանը Մոսկվայից:

Մրցաշարին մասնակցել է 220 մարզիկ Ռուսաստանի տարբեր մարզերից: