«7 տարեկանում երազում էի դերասան դառնալ». Եվգենի Պետրոսյանը պատմել է ընտանիքի և ծնողների մասին

13 Դեկտեմբերի 2024, 17:36

Հայեր

Հայկական ծագմամբ ՌԴ ժողովրդական արտիստ, գրող-հումորիստ և հեռուստահաղորդավար Եվգենի Պետրոսյանը ռուս գեղասահորդ Ռոման Կոստոմարովի «Ի սրտե» հաղորդման ժամանակ ասել է, որ արդեն 27 տարի է, ինչ գրում է գիրք, որը կոչվում է «Իմ հիշողության ալբոմը»:

«Գրում եմ մեր երկրի, ավանդույթների, թատրոնների, ինձ շրջապատող ամեն ինչի մասին։ Մի ամբողջ գլխում պատմում եմ ծնողներիս մասին», — նշել է Պետրոսյանը։

Խոսելով իր ծագման մասին՝ հումորիստը նշել է, որ նա Խորհրդային Միության «արդյունքն» է, որին հաջողվել է համախմբել ժողովուրդներին։