Վլադիմիր Պուտինը շքանշան է հանձնել հայ ժողովրդի մեծ բարեկամ Նատալյա Նարոչնիցկայային
15 Դեկտեմբերի 2024, 16:40
Կրեմլի Եկատերինյան դահլիճում տեղի է ունեցել ՌԴ նախագահի կողմից պետական պարգևների հանձնման արարողությունը: Պարգևատրվածների թվում է հայ ժողովրդի մեծ բարեկամ, ՌԴ Հանրային պալատի անդամ, Պատմական հեռանկարի ուսումնասիրման հիմնադրամի նախագահ Նատալյա Ալեքսեևնա Նարոչնիցկայան:
Վլադիմիր Պուտինը նրան հանձնել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան:
Պետական բարձր պարգևի համար Նատալյա Նարոչնիցկայային շնորհավորել է Ռուսաստանի հայերի միությունը:
Այս առիթով հիշեցնենք ՌՀՄ-ի ընդունելության ժամանակ Նատալիա Նարոչնիցկայայի խոսքերը․ «Արցախը գոյություն է ունեցել, երբ Ադրբեջան անունը դեռ չեն հորինել»: