Նիկիտա Սիմոնյանը պարգևատրվել է «Համաձայնություն» մրցանակով
16 Դեկտեմբերի 2024, 17:33
Օլիմպիական չեմպիոն, Մոսկվայի «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկու, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը պարգևատրվել է Ռուսաստանի հայերի միության կողմից պարգևատրվել է մրցանակով։
ՌՀՄ-ն տելեգրամյան իր ալիքում հայտնել է, որ Սիմոնյանը պարգևատրվել է «Համաձայնություն» մրցանակով՝ «Ազգի հպարտություն» անվանակարգում։
«Սպարտակ»-ի կազմում Սիմոնյանը խփել է ռեկորդային 160 գոլ, դարձել է ԽՍՀՄ քառակի չեմպիոն, երկու անգամ նվաճել երկրի գավաթը։ Որպես մարզիչ՝ Սիմոնյանը երկու անգամ «Սպարտակ»-ին հասցրել է ԽՍՀՄ չեմպիոնության և երեք անգամ հաղթել գավաթում։ «Արարատ»-ի հետ 1973 թվականին նա հաղթել է ԽՍՀՄ առաջնությունն ու գավաթը։