ՎՏԲ-ն գործարկել է դեպի Հայաստան առցանց դրամական փոխանցումներ` քարտի համարով

16 Դեկտեմբերի 2024, 17:33

Տնտեսություն և Բիզնես

ՎՏԲ-ն գործարկել է դեպի Հայաստան քարտի համարով առցանց դրամական փոխանցումները, հաղորդում է վարկային կազմակերպության մամուլի ծառայությունը:

«ՎՏԲ-ն շարունակում է ընդլայնել բարեկամ երկրներ միջոցների փոխանցումների հնարավորությունները։ Այսուհետ մանրածախ հաճախորդները կարող են քարտի համարով Հայաստան գումար փոխանցել երկրում գործող բոլոր վճարային համակարգերին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ստացողի քարտին գումարը կնստի միանգամից հայկական ազգային դրամով: Փոխանցման միջնորդավճարը 0,5% է, նվազագույնը` 50 ռուբլի: