ՌԴ-ի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները քննարկել են «3+3» հարթակում համագործակցությունը
16 Դեկտեմբերի 2024, 16:36
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և նրա թուրք գործընկեր Մեհմեդ Քեմալ Բոզայը հաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը՝ հաշվի առնելով Անկարայի նախագահությունը տարածաշրջանային «3+3» հարթակում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հաստատվել է ռուս-թուրքական փոխգործակցության տրամադրվածությունը՝ հաշվի առնելով Անկարայի ընթացիկ նախագահությունը «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակում (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան գումարած Ռուսաստան, Իրան, Թուրքիա)»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Ռուսական դիվանագիտական գերատեսչությունում նշել են, որ մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, որոնք վերաբերում են Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում տիրող իրավիճակին, ինչպես նաև Ուկրաինայի շուրջ հակամարտությանը: