Սիմֆերոպոլում կայացել է Ղրիմի հայ գրողների միության անդամների ժողովը

17 Դեկտեմբերի 2024, 09:26

Կրթություն

Սիմֆերոպոլում տեղի է ունեցել Ղրիմի հայ գրողների միության անդամների նիստը, որի ընթացքում քննարկվել են կազմակերպության գործունեության զարգացմանը վերաբերող հարցեր:

Կազմակերպության նախագահ Ռուշան Փիլոսյանը նշել է, որ 2025 թվականին լրանում է բանաստեղծներ Վահան Տերյանի և Ավետիք Իսահակյանի 150-ամյակը, Հովհաննես Շիրազի 110-ամյակը և ղրիմահայ բանաստեղծ Գևորգ Դոդոխյանի 195-ամյակը, և որ պետք է միջոցառումներ կազմակերպեն։

Միաձայն հաստատվել է նաև բանաստեղծուհի, 2016 թվականից կազմակերպության անդամ Տաթևիկ Ազարյանի նշանակումը միության փոխնախագահի պաշտոնում:

Հիմա եթերում