Հայաստանը Թուրքիայի հետ համաձայնեցրել Է Գյումրի-Կարս երկաթուղով սահմանը հատելու պահանջների գնահատումը
19 Դեկտեմբերի 2024, 21:44
Արարատ Միրզոյանը ՍԾՏՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 49-րդ նիստին հնչեցրած ելույթում անդրադարձել է, իր իսկ ձևակերպմամբ, «մեր անմիջական հարևանությամբ վերջերս տեղի ունեցած քննարկումներին»։
«Հայաստանը և Թուրքիան արդեն համաձայնել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանին առաջարկել ենք երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման և երկու անվտանգության որոշ լրացուցիչ մեխանիզմներ ապահովելու եղանակներ»,- հայտարարել է Միրզոյանը։