Յուրի Գրիգորյանին շնորհվել է Ղրիմի վաստակավոր շինարարի պատվավոր կոչում
21 Դեկտեմբերի 2024, 15:08
Հայկավան գյուղի բնակիչ Յուրի Գրիգորյանը պարգևատրվել է «Ղրիմի Հանրապետության կայացման և զարգացման գործում անձնական նշանակալի ավանդի համար» մեդալով։ Այս մասին հայտնում է Ղրիմի հայկական ընկերության տելեգրամյան ալիքը։
«Մրցանակը դարձել է շինարարության ոլորտում նրա երկարամյա բարեխիղճ աշխատանքի և բարձր պրոֆեսիոնալիզմի ճանաչման խորհրդանիշ։ Յուրի Արամայիսովիչին շնորհվել է Ղրիմի վաստակավոր շինարարի պատվավոր կոչում, որը շնորհվում է միայն նրանց, որոնք նշանակալի ներդրում ունեն շինարարության ոլորտում և տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման գործում»,- ասվում է հաղորդագրությունում։