«Լոկոմոտիվ»-ը պատրաստ է Նաիր Տիկնիզյանին վաճառել «Սևիլիա»-ին՝ 6-7 միլիոն եվրոյի դիմաց
21 Դեկտեմբերի 2024, 20:40
Մոսկվայի «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը պատրաստ է պաշտպան Նաիր Տիկնիզյանին վաճառել «Սևիլիա»-ին, բայց 6-7 միլիոն եվրոյի դիմաց։ Նրանք գնային զիջումների չեն գնա, գրում է «Metaratings.ru»-ն: Իսպանական ակումբը ցանկանում է Թիկնիզյանի տրանսֆերը գնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, բայց ոչ «Լոկոմոտիվ»-ի պայմաններով։
25-ամյա Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվ»-ում հանդես է գալիս 2021 թվականից։ Այս մրցաշրջանում նա 16 հանդիպում է անցկացրել Ռուսաստանի առաջնությունում՝ դառնալով 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա շուկայական արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո: