Դմիտրի Խառատյանն ու Սերյոժա Մովսեսյանը պարգևատրվել են Բարեկամության շքանշանով

22 Դեկտեմբերի 2024, 00:10

Հայեր

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ա. ն. Սեվերցովի անվան էկոլոգիայի և էվոլյուցիայի հիմնախնդիրների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Սերյոժա Մովսեսյանը և Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ՌԴ կինեմատոգրաֆիստների միության անդամ Դմիտրի Խառատյանը ՌԴ Նախագահի հրամանագրով պարգևատրվել են Բարեկամության շքանշանով։

Մրցանակը շնորհվում է ազգային մշակույթի և արվեստի զարգացման գործում ներդրած ավանդի, երկարամյա բեղմնավոր գործունեության համար։