Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմն ընդգրկվել է Բարաք Օբամայի սիրելի ֆիլմերի ցանկում
22 Դեկտեմբերի 2024, 18:10
ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման տարվա իր սիրելի ֆիլմերի ցանկում ընդգրկել է հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմը:
Օբաման ֆիլմերի ցանկը, որոնք նա խորհուրդ է տալիս դիտել, հրապարակել է X-ի իր միկրոբլոգում:
Ազգությամբ հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ՝ ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը Կաննի 2024 թվականի կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին է արժանացել: