Թուրք նախարարը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին

25 Դեկտեմբերի 2024, 10:10

Քաղաքականություն

Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ Անկարան շարունակում է քննարկումները Բաքվի հետ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ:

«Անկարան հավատարիմ է Միջին միջանցքի արդյունավետության բարձրացմանը: Այս ուղղությամբ խոստումնալից նախագծերից մեկը Զանգեզուրի միջանցքն է»,- ասել է թուրք պաշտոնյան։