Կրեմլն ակնկալում է, որ Փաշինյանը տեսակապով կմասնակցի վաղը կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին
25 Դեկտեմբերի 2024, 13:36
Կրեմլն ակնկալում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը կորոնավիրուսի դրական թեստի պատճառով չի կարողացել գալ Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակոնֆերանսի միջոցով, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք հուսով ենք, որ վաղը նա կկարողանա մասնակցել տեսակոնֆերանսի միջոցով»,- լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը։