Իրանի նախագահը հանդիպել է նահատակ հայերի ընտանիքներին

25 Դեկտեմբերի 2024, 14:35

Քաղաքականություն

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիպել է «Սուրբ Պաշտպանության շրջանի» երկու հայ նահատակների ընտանիքների հետ, որը համընկել է Հիսուսի՝ Մարիամի Օրհնյալ ծննդյան գիշերվա հետ։ Այս մասին հայտնում է Հայաստանում Իրանի դեսպանատունը։

Դեսպանատան փոխանցմամբ, Իրանի նախագահը զրուցել է նահատակ Օշավան Էյվոզյանի կնոջ՝ տիկին Նինա Հարթունյանի և նահատակ Գալիկ Թումանյանի մոր՝ տիկին Հասմիկ Միրզայան Հարթունյանի հետ ու բարձր գնահատել ընտանիքների նվիրումը։

«Նախագահը կարևորել է նահատակների սխրանքը՝ նրանց ծնողներին և կանանց համբերություն ու տոկունություն մաղթելով․

«Նրանք իրենց նախանձախնդրությամբ կողք կողքի կանգնեցին մյուս հայրենակիցների հետ՝ պաշտպանելով Իրանի պատիվը»», — նշված է հաղորդագրության մեջ։