Կարեն Խաչանովը հրաժարվել է թենիսի Ուիմբլդոնի մրցաշարից
23 Հունիսի 2023, 17:14
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը բաց կթողնի Ուիմբլդոն-2023-ը, գրում է ՏԱՍՍ-ը։
Մրցաշարիc դուրս գալու պատճառը կոտրվածքն է։ Ուիմբլդոնը կանցկացվի հուլիսի 3-ից 16-ը։ Ռոլան Գարոսից հետո, որտեղ թենիսիստը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, նա չմասնակցեց ոչ մի մրցաշարի։
Խաչանովը 27 տարեկան է, Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշում զբաղեցնում է 11-րդ տեղը, կազմակերպության հովանու ներքո ունի չորս տիտղոս։ Մեծ սաղավարտի մրցաշարերում մարզիկը երկու անգամ հասել է կիսաեզրափակիչ՝ ԱՄՆ բաց առաջնությունում (2022) և Ավստրալիայի բաց առաջնությունում (2023):
Ուիմբլդոնում Խաչանովի լավագույն արդյունքը 2021 թվականին քառորդ եզրափակիչ դուրս գալն է։ 2021 թվականին նա դարձել է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր մենախաղում, ինչպես նաև Ռուսաստանի հավաքականի կազմում Դևիսի գավաթակիր։