Գավառի գեղարվեստի դպրոցի սաները նկարազարդել են սերբիացի Նեդելիկո Թերզիչի պատմվածքների գիրքը

09 Հունվարի 2025, 19:10

Մշակույթ

Գավառի գեղարվեստի դպրոցի սաները նկարազարդել են սերբ գրող Նեդելիկո Թերզիչի «Զվարճալի օլիմպիադա» պատմվածքների գիրքը։

Ինչպես տեղեկացնում է Գավառի գեղարվեստի դպրոցի տնօրեն Հասմիկ Թամամավեյանը, դպրոց էին այցելել գրող, հրապարակախոս, ՀՀ Գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքի ղեկավար Տիգրան Նիկողոսյանը և բանաստեղծ, թարգմանիչ, սերբագետ, ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Բաբկեն Սիմոնյանը։

Այցի առիթը Գավառի գեղարվեստի դպրոցի սաներին այդ գրքի հանձնումն էր։

Նախաձեռնությունը կյանքի են կոչել Տիգրան Նիկողոսյանը և Բաբկեն Սիմոնյանը։

Մինչ գրքերի հանձնումը նրանք ներկայացրել են նախաձեռնության պատմությունը և իրենց գոհունակությունը հայտնել Գավառի գեղարվեստի դպրոցի տնօրինությանը՝ կայացած համագործակցության համար։