Մինսկում հայկական եկեղեցու շինարարությունը գրեթե ավարտված է
10 Հունվարի 2025, 16:21
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտին է մոտենում հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարարությունը։ Այս մասին հայտնում է «Հայաստան․Բելառուսի հայերը» տելեգրամյան ալիքը։
«Վերջերս մենք Սուրբ Ծնունդը նշեցինք նոր եկեղեցում. դա միասնության և ուրախության օր էր: Շնորհակալություն բոլորին, որոնք աջակցում են շինարարությանը։ Դուք կարող եք ներդրում կատարել https://armenianchurch.by կայքում։ Եկեք միասին ստեղծենք պատմություն»,- ասվում է հաղորդագրության մեջ: