Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Աշխատաժամերի կրճատումը՝ նախընտրական «բլիթներ» հանրությանը

10 Հունվարի 2025, 18:45

2025 թվականը մուտք ենք գործում սոցիալ-տնտեսական առումով բավական բարդ զարգացումներով: Արդեն իսկ ընդունված կամ նախատեսվող մի շարք որոշումներ (տրանսպորտի թանկացում, աղբահանության վճարի ավելացում, գույքահարկի, հարկային այլ տեսակների ավելացում և այլն) քաղաքացու համար սոցիալական պայմանների վատթարացում են ենթադրում: Եվ այս զագացումների համատեքստում առաջարկվում/ իրականացվում են նաև այնպիսիք, որոնք, կարծես հակառակ տրամաբանության ներքո են: Օրինակ, աշխատաժամերի կրճատման նախագիծը, որն իհարկե, դրական է ցանկացած աշխատող քաղաքացու համար, սակայն խնդրահարույց՝ տնտեսական ազդեցությունների մասով:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված նախագծի հիմնավորումը հղվում է միջազգային պրակտիկային, որում ասվում է՝ աշխատանքի և հանգստի բալանսավորումը դրական է առողջության և արտադրողականության առումով: Սա, իհարկե, օբյեկտիվ է:
Սակայն արդեն ձեռագիր է, որ միջազգային պրակտիկայից որոշ կարևոր էլեմենտներ, ուղղակի շրջանցվում են: Նախ, նշենք, որ ընդհանուր առմամբ շատ երկրներ գնում են աշխատաժամերը կրճատելու ուղղությամբ, և ավելի քիչ աշխատաժամեր հաստատած երկրնեն ավելի զագացած տնտեսություններ ունեցողներն են:

Մի քանի հանգամանք, սակայն, միջազգային պրակտիկայից. զարգացած տնտեսությունների տնտեսական կարողություններն ու ՀՀ տնտեսական կարողությունները, կամ այլ կերպ ասած՝ որքանո՞վ մենք ունենք հնարավորություն կրճատելու աշխատաժամերը:
Միջազգային պրակտիկայի հաջողված փորձերից կարելի է վերցնել այն, որ նման համակարգային փոփոխությունն իրականացվում է պիլոտային ծրագրերով՝ գնահատելով դրական ազդեցություններն ու հնարավոր ռիսկերը գործնականում (Մեծ Բրիտանիա), կան դեպքեր, երբ տնտեսական աճի դանդաղում է նկատվել նման փոփոխությունից հետո (Ֆրանսիա): Հիմնականում մոտեցումները՝ պետական և մասնավոր հատվածների տարբեր են:
Այս ամենի համատեքստում մեր մոտ շրջանառվող նախագծում չկան հստակ գնահատականներ՝ տնտեսական ինչ ազդեցությունների հետ գործ կունենանք:

Միաժամանակ նման նախագիծը ներկայացվում է նույն իշխանության, ասել է թե նույն տնտեսական քաղաքականությունը մշակողի կողմից, որն ընդամենը մի քանի տարի առաջ հանգստյան օրերը կրճատելու որոշում ընդունեց: Ըստ էության, իրար հակասող որոշումներ, ինչը վկայում է, որ նախընտրական քարոզարշավի տրամաբանության ներքո, թե համատարած թանկացումների ֆոնին հանրությանը որոշակի «բլիթներ» ներկայացնելու համար, կարևոր չէ, արվում է հերթական իրավիճակային քայլը, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս ռազմավարական քաղաքականության բացակայությունը:

Հիմա եթերում