ԵՄ-ի հետ Հայաստանի առևտուրը շատ ավելի քիչ է, քան ԵԱՏՄ-ի հետ. Օվերչուկ

15 Հունվարի 2025, 13:48

Քաղաքականություն

Երևանի առեւտուրը ԵՄ-ի հետ շատ ավելի քիչ է, քան Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«Թարմ վիճակագրություն է ստացվել 11 ամսվա համար. Ռուսաստանի և Հայաստանի միջև 11,6 մլրդ դոլար, ԵԱՏՄ-ի հետ՝ 12 մլրդ դոլար: Միևնույն ժամանակ, ԵՄ-ի հետ առևտուրը մի քանի անգամ ավելի քիչ է և նվազում է: Ահա թե ինչի մասին են վկայում տնտեսությունն ու իրականությունը»,- ասել է նա: