«Ազարտը քաղաքականության մեջ բերում է անսպասելի արդյունքների». Կարասինը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին

15 Հունվարի 2025, 14:44

Քաղաքականություն

Հայաստանի իշխանությունների գործողությունները կարող են անսպասելի և բարդ հետևանքներ ունենալ երկրի և հայ ժողովրդի համար։ Այս մասին Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը գրել է իր տելեգրամյան ալիքում՝ մեկնաբանելով Հայաստանի՝ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը։

«Ես մտավախություն ունեմ, որ Հայաստանի ներկայացուցիչների շրջապտույտ գործունեությունը բոլորի հետ և ամեն ինչում համագործակցության վերաբերյալ տարբեր տեսակի պարտադիր փաստաթղթերի ստորագրման հարցում, կարող է անսպասելի բարդ հետևանքներ ունենալ այս երկրի և նրա ժողովրդի համար:

Հարցեր են առաջացնում վերոնշյալ փաստաթղթերի մշակման լրջությունը և դրանց համաձայնեցվածությունը Հայաստանի կողմից այլ գործընկերների և միջազգային կազմակերպությունների առջև արդեն ստանձնած պարտավորությունների հետ։ Խոսքը վերաբերում է հատկապես ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին։ Պատմությունից հայտնի է, որ քաղաքականության մեջ ազարտը հաճախ բերում է ոչ այնքան սպասված արդյունքների», — գրել է Կարասինը: