Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

ԵԱՏՄ-ից դուրս գալու սցենարն առանց իրատեսական այլընտրանքի լուրջ կորուստներ է ենթադրում

15 Հունվարի 2025, 19:10

«ԵԱՏՄ, թե՞ ԵՄ» օրակարգային դարձած հարցադրման, դրա ներքո ներկայացվող գնահատականներից ու վերլուծություններից զատ, առաջին տեղում, հարցն է, թե որքանո՞վ է այսօր իրատեսական ԵՄ-ին անդամակցությունը: Այսինքն, փաստացի չունենք ԵԱՏՄ-ին ռեալ այլընտրանք:
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ից դուրս գալու սցենարի տնտեսական վնասներին, ապա դրանք խիստ տեսանելի և չափելի են: Թերևս որոշ ցուցանիշներ, որոնց թվում ամենաշատը քննարկվածներից մեկն՝ արտաքին առևտրաշրջանառությունը:

Բավական է միայն հիշելը, որ ԵԱՏՄ-ի հետ մեր առևտուրն արտաքին աշխարհի հետ համախառն առևտրի 42.2 %-ն է կազմում: Մինչդեռ ԵՄ-ի հետ՝ ընդհանուրի 7,5 %-ը: Նման պատկեր հատկապես ձևավորվել է վերջին տարիներին, ինչն է՛լ ավելի է մեծացրել կախվածությունը մեկ ուղղությունից:
ԵԱՏՄ-ի տնտեսական դերակատարությունը, սակայն, չի սկսվում և ավարտվում միայն փոխադարձ առևտրով:
Մենք բավական մեծ էներգետիկ կախվածություն ունենք ՌԴ-ից: Ներկրվող ցորենի և ալյուրի գրեթե 100 %-ը հենց ՌԴ-ից է ներմուծվում: Ռազմավարական նշանակության գրեթե բոլոր ապրանքների դեպքում առաջատարը ՌԴ-ն է: Ընդ որում, այդ ամենը Հայաստանին վաճառվում է արտոնյալ գներով՝ հաշվի առնելով ՀՀ-ՌԴ երկկողմ և ԵԱՏՄ-ի մաքսային կանոնները:

Սահմանին Հայաստանին գազ վաճառվում է 165 դոլար 1000 խմ գազի դիմաց, որը տարիներ ի վեր կայուն գին է, ինչն իր հերթին թե՛ դեպի տնտեսություն, թե՛ սոցիալական հարթություն կայունության առանձնահատուկ երաշխիք է:
Այս գնահատականները չեն ենթադրում եվրոպական կամ այլ ուղղություններով համագործակցության խորացման, զարգացման բացառում: Ճիշտ հակառակը, դիվերսիֆիկացիան մեզ խիստ անհրաժեշտ է: Սակայն դա չպետք է լինի եղած հնարավորություններից կտրուկ հրաժարվելու՝ դիմացը հստակ այլընտրանք չունենալու հաշվին:

Հիմա եթերում