Տիգրան Ուզլյանի և Էմանուել Մվակիմբեի մենամարտը գլխավորելու է Կրասնոդարում կայանալիք միջազգային մրցաշարը

16 Հունվարի 2025, 17:18

Սպորտ

Հունվարի 22-ին բռնցքամարտիկներ Տիգրան Ուզլյանն ու Ռուսլան Ֆայֆերը Կրասնոդարում կանցկացնեն իրենց հերթական մենամարտերը միջազգային մրցաշարի շրջանակներում: Ուզլյանը կհանդիպի Էմանուել Մվակիմբեի հետ, իսկ Ֆայֆերը՝ Դիքսոն Մվակիսոպիլի հետ:

Հուլիսին Սանկտ Պետերբուրգում կայացած իր վերջին պաշտոնական մենամարտում 30-ամյա Ուզլյանը հաղթել էր Ալեքսեյ Մազուրին և դարձել WBA Ասիայի չեմպիոն։

Տիգրանը նախկինում ունեցել է նաև EBP-ի տիտղոս։ Օգոստոսին նա մասնակցել է Վենեսուելայում կայացած «IBA չեմպիոնների գիշեր» մրցաշարին, որտեղ ռինգ է դուրս եկել տեղացի բռնցքամարտիկ Էնդեր Լուսեսի դեմ։

Ըստ աղբյուրի՝ Ուզլյանի մրցակից 31-ամյա Մվակիմբեն առաջին անգամ կմենամարտի Տանզանիայի սահմաններից դուրս:

Հիմա եթերում