Կարպինը հայտնել է, թե երբ Խորեն Բայրամյանը կվերադառնա թիմի մարզումներին

21 Հունվարի 2025, 16:20

Սպորտ

«Ռոստով»-ի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հայտնել է, որ պլանային վիրահատությունից 10 օր անց կիսապաշտպան Խորեն Բայրամյանը կկարողանա վերադառնալ թիմի մարզումներին։

«Նա պլանային վիրահատություն է տարել։ Հուսով ենք, որ 10 օրից Խորենը կվերադառնա ընդհանուր խումբ»,- ասել է Կարպինը «Матч ТВ»-ի եթերում։

Հունվարի 12-ից փետրվարի 23-ը «Ռոստով»-ը ձմեռային ուսումնամարզական հավաք է անցկացնում Արաբական Միացյալ Էմիրություններում։ Այս մրցաշրջանում Բայրամյանը «Ռոստով»-ի կազմում մասնակցել է 21 հանդիպման, որոնցում կատարել է երկու գոլային փոխանցում։

Հիմա եթերում