Հայ ֆուտբոլիստուհի Ալինա Պողոսյանը պայմանագիր է կնքել «Կռիլյա Սովետով» ակումբի հետ
22 Հունվարի 2025, 18:27
Հայ ֆուտբոլիստուհի Ալինա Պողոսյանը պայմանագիր է կնքել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Կռիլյա Սովետով» ֆուտբոլային ակումբի կանանց հիմնական թիմի հետ։
21-ամյա դարպասապահը «Կռիլյա Սովետով»-ի ակադեմիայի շրջանավարտ է և նախկինում հանդես է եկել երիտասարդական թիմում։ Ալինան պարբերաբար հրավիրվում է Հայաստանի կանանց հավաքական և արդեն յոթ հանդիպում է անցկացրել ազգային հավաքականի կազմում։