Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները բարդ շրջան են ապրում՝ Երևանի վրա արևմտյան ճնշումների պատճառով. ՌԴ ԱԳՆ

24 Հունվարի 2025, 19:03

Քաղաքականություն

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները բարդ շրջան են ապրում՝ Երևանի վրա արևմտյան ճնշումների պատճառով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։

Գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ Արևմուտքն ամեն կերպ դրդել է ՀՀ–ին ոչնչացնել Ռուսաստանի հետ ավանդական կապերը և պարտադրել հայ ժողովրդին խորթ արժեքային համակարգեր։ Այդուհանդերձ, Մոսկվան միշտ արժևորել է և շարունակում է արժևորել Երևանի հետ եղբայրական հարաբերությունները։