Առնո Բաբաջանյանին նվիրված երեկո՝ Թբիլիսիում
27 Հունվարի 2025, 17:47
Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի տուն-գիտամշակութային կենտրոնում հունվարի 25-ին կայացել է հայ մեծն կոմպոզիտոր, դաշնակահար և մանկավարժ Առնո Բաբաջանյանի 104-ամյակին նվիրված միջոցառում։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն:
Միջոցառմանը հնչել են Բաբաջանյանի հայտնի ստեղծագործությունները, այդ թվում՝ «Էլեգիա», «Հարսնացուն հյուսիսից», «Երևան» և այլն:
Երեկոյին ներկա է եղել Առնո Բաբաջանյանի որդին՝ Արա Բաբաջանյանը, ով նաև Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի ղեկավարն է։