Վյաչեսլավ Մանուչարովը պարգևատրվել է մեդալով
27 Հունվարի 2025, 10:32
Թատրոնի և կինոյի հայազգի դերասան, հեռուստահաղորդավար, ՌԴ վաստակավոր արտիստ Վյաչեսլավ Մանուչարովին հանձնել են Քննչական կոմիտեի «Մտքերի մաքրության և գործերի ազնվության համար» մեդալ: Այս մասին Մանուչարովը հայտնել է տելեգրամյան իր ալիքում։
«Ծառայում եմ Ռուսաստանին», — գրել է դերասանը:
Վյաչեսլավ Մանուչարովը ծնվել է Մոսկվայում։ Հայրական կողմից սերում է հին հայկական Մանուչարյանց տոհմից, իսկ մայրական կողմի արմատներով ծագում է բնիկ մոսկվացիներ համարվող հին ազնվական, իշխան Շեպելևների տոհմից։
Նա հայտնի է դարձել 2009թ-ին, երբ էկրան բարձրացավ «Քնքուշ մայիս» (Ласковый май) ֆիլմը։