Պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանի «Վարպետը և Մարգարիտան» ֆիլմն արժանացել է մրցանակի

28 Հունվարի 2025, 13:57

Մշակույթ

Պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանի «Վարպետը և Մարգարիտան» ֆիլմը դարձել է կինոգետների, կինոքննադատների և կինոլրագրողների «Սպիտակ փիղ» ազգային մրցանակի դափնեկիր։ Ֆիլմը հաղթել է «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում։

«Սպիտակ փիղ» մրցանակի փորձագիտական խորհրդի կազմում ընդգրկված են Ռուսաստանի 76 առաջատար կինոգետներ, կինոքննադատներ և կինոլրագրողներ։ Քվեարկությանը մասնակցել է 61 փորձագետ։