Խաչանովն ասել է՝ ում է համարում պատմության մեծագույն թենիսիստը

26 Հունիսի 2023, 14:18

Սպորտ

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը անվանել է իր մանկության կուռքերին և պատմել, թե ում է համարում պատմության մեծագույն թենիսիստը։

– Ո՞ր թենիսիստներն են եղել Ձեր մանկության կուռքերը:

– Մարատ Սաֆին և Խուան Մարտին դել Պոտրո:

– Քեզ համար բոլոր ժամանակների մեծագույն թենիսիստը:

– Մեծ Սաղավարտի մրցանակաների քանակով Նովակ Ջոկովիչը առաջ անցավ՝ ապացուցելով, որ նա Մեծ եռյակում է։ Բայց քանի դեռ Ռաֆա Նադալը թոշակի չի անցել, նրան երբեք չի կարելի թերագնահատել:

Բայց անձամբ ինձ համար առաջին համարը Ռոջեր Ֆեդերերն է։ Նրա մոտ ամեն ինչ ստացվեց՝ հիանալի խաղացող, ընտանիքի մարդ, հիանալի տեսք ունի, սրամիտ է: Ես չգիտեմ մեկ մարդու, ով բացասական վերաբերմունք ունենար շվեյցարացու նկատմամբ։ Բոլորը նրան միանշանակ դրական են ընկալում,- Խաչանովի խոսքերն է մեջբերում Спорт-экспресс-ը։