Հայաստանը միանում է Եվրասիայի կինեմատոգրաֆիստների միջազգային ասոցիացիային

07 Փետրվարի 2025, 17:50

Մշակույթ

Փետրվարի 2-ից 5-ը Բիշքեկում տեղի ունեցած «Էխո «Եվրասիա-Կինոֆեստ» միջազգային կինոֆորումում «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության կինոգործիչները միացել են կինեմատոգրաֆիստների միջազգային ասոցիացիային: Ասոցիացիան մինչ այժմ միավորել է 8 երկիր՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։

Նշվում է, որ ասոցիացիայի հիմնական նպատակը երիտասարդ կինոգործիչների զարգացումն ու աջակցությունն է, Եվրասիայի երկրներում ստեղծագործական կոլեկտիվների ստեղծումը և կինոյի միջոցով ավանդական հոգևոր-բարոյական արժեքների հանրահռչակումը: