Թրամփը մտադիր է պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ
07 Փետրվարի 2025, 10:40
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ։
Ըստ հրամանագրի՝ նախատեսվում է ֆինանսական և վիզային սահմանափակումներ կիրառել այն անձանց և նրանց ընտանիքների նկատմամբ, որոնք աջակցում են ՄՔԴ-ի կողմից ԱՄՆ քաղաքացիների կամ նրա դաշնակիցների դեմ հետաքննությունների անցկացմանը։
Պատժամիջոցների սպառնալիքը Միջազգային քրեական դատարանի դեմ առաջացել է այն բանից հետո, երբ 2024 թվականի նոյեմբերին դատարանը ձերբակալման օրդեր էր տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի դեմ՝ Գազայում ռազմական և մարդկության դեմ հանցագործությունների գործով։