«Հնչող կտավներ. Այվազովսկի» խորագրով համերգ՝ Մոսկվայում
10 Փետրվարի 2025, 19:08
Փետրվարի 14-ին Մոսկվայի Սուրբ Պետրոս և Պողոս Լյութերական-Ավետարանական Մայր Տաճարում տեղի կունենա «Հնչող կտավներ. Այվազովսկի» խորագրով համերգը։
«Ռուսական Երաժշտության Ակադեմիա» կամերային նվագախմբի կատարմամբ (դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Իվան Նիկիֆորչին), կհնչեն Ի. Ս. Բախի, Ա. Վիվալդիի և Պ. Ի. Չայկովսկու ստեղծագործությունները:
Համերգի ժամանակ հանդիսատեսը կտեսնի նաև հայազգի ականավոր ռուս ծովանկարիչ, կոլեկցիոներ և բարերար Հովհաննես Այվազովսկու կտավները: