«Արա Գեղեցիկ և Շամիրամ» խորագրով միջոցառում՝ Սանկտ Պետերբուրգում
10 Փետրվարի 2025, 17:13
Սանկտ Պետերբուրգի Հայ Առաքելական եկեղեցուն կից գործող Լազարյանների անվան ուսումնադաստիարակչական կենտրոնում տեղի է ունեցել «Արա Գեղեցիկ և Շամիրամ» խորագրով գիտահանրամատչելի միջոցառում՝ հայկական անձնանունների և տեղանունների համատեքստում:
Քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են, թե ինչպես են պատմական տարբեր ժամանակաշրջաններում արտաքին ազդեցությունները ձևավորել հայկական մշակույթն ու լեզուն: Այս համատեքստում առանձնակի կարևորություն է ձեռք բերել Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկը և Շամիրամ» դիցաբանական առասպելի բեմադրությունը, որը հարուստ է անձնանուններով և տեղանուններով:
Ըստ աղբյուրի՝ մասնակիցները խոսել են հայկական անունների և տեղանունների ծագման և նշանակության մասին, այն մասին, թե ինչպես են տարբեր լեզուներն ու մշակույթներն ազդել հայերեն անվանումների ձևավորման վրա, և ինչ դեր են խաղացել առասպելաբանությունը, պատմությունը և Աստվածաշունչն այս գործընթացում։
Նշվում է նաև, միջոցառումը կազմակերպել էր բանասիրական գիտությունների թեկնածու, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Դոնարա Մկրտչյանը։