Միջանցքը ՀՀ-ով կանցնի՞, թե՞ Իրանով. թուրք նախարարը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

12 Փետրվարի 2025, 11:24

Քաղաքականություն

Միջին միջանցքն ամենաարագ և հուսալի տրանսպորտային միջանցքն է։ Մենք վերապրել ենք համաճարակ, պատերազմներ, ու չպետք է սահմանափակվենք մեկ այլընտրանքով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ անդրադառնալով այսպես կոչված Զանգեզուրի «միջանցքին»։

«Իհարկե, այստեղ առաջնահերթ կարևորում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության դադարեցումը, խաղաղ բանակցությունները և, իհարկե, խաղաղության հասնելը։ Մեզ համար արժեքավոր այս բանակցությունները շարունակվում են։ Իհարկե, դա անելիս մենք պետք է հաշվի առնենք երկրների ազգային անվտանգությունը։ Այս մասին խոսում են Ադրբեջանն ու Հայաստանը։ Կա նաև իրանական այլընտրանք, և այն նույնպես դրված է սեղանին։

Ամեն դեպքում, այս միջանցքը կիրականացվի, բայց մեր ադրբեջանցի եղբայրները ուշադրությամբ ուսումնասիրում են՝ Հայաստանո՞վ կանցնի այն, թե՞ Իրանով։ Մենք ևս հետևում ենք գործընթացին»,- ասել է թուրք նախարարը:

Հիմա եթերում