«Մսյե Ազնավուր». նոր կենսագրական ֆիլմի նկարահանումներն սկսվել են

27 Հունիսի 2023, 00:41

Մշակույթ

Մեկնարկել են Շառլ Ազնավուրի մասին նոր կենսագրական ֆիլմի նկարահանումները։ Ֆիլմի ռեժիսորներն են Գրանդ Մալադան (Ֆաբիեն Մարսո) եւ Մեդի Իդիրը։

Ազնավուրը գիտեր նախագծի մասին եւ հավանության էր արժանացրել փեսային՝ պրոդյուսեր Ժան Ռաշիդ Կալուշին՝ Կատի Ազնավուրի ամուսնուն։

Մեծ շանսոնյեին մարմնավորում է Թահար Ռահիմը։ «Մսյո Ազնավուր» ֆիլմի նկարահանումները սկսվել են Փարիզի արվարձան Նորմանդիայում, ինչպես նաեւ Փարիզում։ Տեսարաններից մեկը տեղի է ունենում Ժան Գուժոն փողոցի հայկական եկեղեցում՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի մոր՝ Քնարիկի (1 հոկտեմբերի, 1966թ.) հուղարկավորության։

Ֆիլմն ընդգրկում է լեգենդար արտիստի ժամանակաշրջանը՝ 1950-ից 2014 թվականները։

Դերասանական կազմում ընդգրկված են Հովնաթան Ավեդիկյանը (Միշա Ազնավուրյան), Մարի-Ժուլի Բաուպը (Էդիթ Պիաֆ), Բաստիեն Բույոնը, Լիոնել Սեսիլիոն, Նարինե Գրիգորյանը (Քնար, Շառլի մայրը) եւ Տիգրան Մխիթարյանը։

Ֆիլմը էկրան կբարձրանա 2024 թվականի աշնանը՝ ի հիշատակ Ազնավուրի 100-ամյակի, որը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին` որպես Շահնուր Վաղինակի Ազնավուրյան։