Ախալքալաքում անցկացվել է էթնո համույթների համերգ
27 Հունիսի 2023, 11:35
«Պարը բանաստեղծություն է, և նրա յուրաքանչյուր շարժումը խոսք է»,- jnews.ge-ի փոխանցմամբ՝ այս խոսքերով Մշակույթի տան բեմում սկսվել է Ախալքալաքի էթնո-պարային համույթների համերգը։
Ախալքալաքի մշակույթի տան բեմում «Ջավախք», «Մուրջի» և «Ջավախեթի» համույթները հանդես են եկել հայկական ու վրացական պարերով։
«Մուրջի» համույթը ներկայացրել է պարեր Վրաստանի տարբեր շրջաններից, իսկ «Ջավախք» անսամբլը՝ հայկական և վրացական պարեր։