Տիկնիզյանը խոսել է «Սևիլիա»-ի հետ բանակցությունների մասին
19 Փետրվարի 2025, 20:10
Մոսկվայի «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը շարունակում է բանակցել իսպանական «Սևիլիա»-ի հետ հայ պաշտպան Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի շուրջ։ Այս մասին «Սպորտ Էքսպրեսին» ասել է Տիկնիզյանը։
«Նույնիսկ եթե հիմա նայենք, «Սևիլիա»-ից կոնկրետ հետաքրքրություն կա. ավելի ճիշտ՝ ամռանը նրանք թուղթ ուղարկեցին ակումբ, իսկ հիմա խոսակցություններ են գնում։ Տեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը։ Գիտեմ, որ ամռանն առաջարկություն եղել է, բայց պայմանները չեն գոհացրել «Լոկոմոտիվ»-ին: Հիմա խոսակցություններ կան, բայց դրանք կարող են խոսակցություն էլ մնալ, դրա մասին մտածելն ու անհանգստանալն իմաստ չունի»,- ասել է նա։
Տիկնիզյանը «Լոկոմոտիվ»-ում հանդես է գալիս 2021 թվականից։ Նա թիմի կազմում անցկացրել է 112 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։ Նախկինում պաշտպանը եղել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի խաղացող, որտեղ 2018 թվականին նվաճել է Ռուսաստանի Սուպերգավաթը։