Ես գոհ եմ նրանից․ «Ռեալ Սոսյեդադ»-ի մարզիչը՝ Արսեն Զախարյանի մասին

22 Փետրվարի 2025, 12:25

Սպորտ

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Միդտյուլանդ»-ի հետ 83-րդ րոպեին փոխարինման դուրս գալուց հետո գոլային փոխանցում է կատարել Արսեն Զախարյանը: Հանդիպումը կայացել է փետրվարի 20-ին և ավարտվել Իսպանիայի հավաքականի հաղթանակով՝ 5։2 հաշվով։

Իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ակումբի գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը կիսվել է Արսեն Զախարյանի խաղի մասին իր կարծիքով.

«Զախարյանը խաղալու մեծ ցանկություն ունի։ Ես երջանիկ եմ, քանի որ նա գոլային փոխանցում է կատարել Օրրի Օուսկարսոնին։ Ես գոհ եմ նրանցից, բայց հատկապես Զախարյանից, քանի որ նա վերականգնվում է վնասվածքից հետո, և ես վստահ եմ, որ այդ րոպեները նրան օգուտ կտան»,- Ալգուասիլի խոսքերն է մեջբերում «Futbol Fantasy» պարբերականը։

Հիմա եթերում