Միջազգային դատարանը հորդորել է բացել Լաչինի միջանցքը, ԵԽ-ն նույնպես, և մենք չենք լռելու. Լուազո

27 Հունիսի 2023, 18:35

Քաղաքականություն

Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը: Լուազոն Twitter-ում գրել է.

«Վիրավորանքներն ու սպառնալիքները վկայում են փաստարկների թուլության մասին: Միջազգային դատարանը հորդորել է բացել Լաչինի միջանցքը, Եվրոպական խորհրդարանը նույնպես, և մենք չենք լռելու»։

Ավելի վաղ Հաջիեւը Twitter-ում գրառմամբ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին մեղադրել էր կոռուպցիայի մեջ, նշելով, թե «հայկական լոբբին վճարում և կոռումպացնում է եվրոպացի քաղաքական գործիչներին և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին, ովքեր սելֆի են անում սահմանից այն կողմ»: