Սլավիկ Գալստյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Լուիս Օրտա Սանչեսին

25 Փետրվարի 2025, 23:19

Սպորտ

Ալմաթիում (Ղազախստան) անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի PWL-8 լիգայում (Ըմբշամարտի պրոֆեսիոնալ լիգա) 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը 5:4 հաշվով հաղթել է Օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոն, կուբացի Լուիս Օրտա Սանչեսին։ Այս մասին հաղորդում է ՀԸՖ-ի ֆեյսբուքյան էջը։ 2024թ․

Փարիզի Օլիմպիական խաղերում Սլավիկ Գալստյանը բրոնզե մեդալի համար պայքարում 0:7 հաշվով պարտվել էր Լուիս Օրտա Սանչեսին։