Հայ ըմբիշը մեդալ է նվաճել` հաղթելով թուրք մրցակցին

27 Հունիսի 2023, 20:52

Սպորտ

Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հոմերոս Առաքելյանը հաղթել է թուրք մրցակցին եւ նվաճել բրոնզե մեդալ:

55 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հոմերոս Առաքելյանը մրցել է թուրք Մուհամեդ Էմին Չակիրի հետ եւ ժամանակից շուտ տպավորիչ հաղթանակ տարել 11:6 հաշվով:

Հիշեցնենք, որ Յուրիկ Հովեյանը ևս տպավորիչ հաղթանակ է տարել թուրք ըմբիշի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ:

Տեսանյութն՝ այստեղ