Կարեն Գալստյանն ու Դավիթ Կարապետյանը Տաշքենդում կմասնակցեն ձյուդոյի «Մեծ սաղավարտի» մրցաշարին

01 Մարտի 2025, 21:27

Սպորտ

Ռուսաստանի հավաքականը, որի կազմում ընդգրկված է 26 մարզիկ, կմասնակցի տղամարդկանց և կանանց «Մեծ սաղավարտի» ձյուդոյի մրցաշարին։ Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես կգան ձյուդոիստներ Կարեն Գալստյանն ու Դավիթ Կարապետյանը։ Կարենը հանդես կգա մինչև 73 կգ քաշային կարգում, իսկ Դավիթը՝ մինչև 81 կգ։

Փետրվարի 28-ից Տաշքենդում մեկնարկած «Մեծ սաղավարտի» մրցաշարը կտևի մինչև մարտի 2-ը։ Չեմպիոնը կստանա 1000 միավոր, արծաթե մեդալակիրը՝ 700, բրոնզե մեդալակիրը՝ 500 միավոր։

Մրցութային երեք օրերի ընթացքում ակնկալվում է ավելի քան 200 ձյուդոիստների մասնակցություն 24 երկրից։

Հիմա եթերում