Յուրի Գրիգորյանը` Վրաստանի բռնցքամարտի առաջնության ոսկե մեդալակիր

02 Մարտի 2025, 15:44

Հայեր | Սպորտ

Վրաստանի բռնցքամարտի տղաների և աղջիկների առաջնությունից Ախալքալաքի մարզահամալիրի պատանի բռնցքամարտիկները վերադարձել են մեդալներով, այդ թվում՝ ոսկե։ Այս մասին գրում է Jnews.ge-ն։

Բաթումիում կայացած առաջնությանը մասնակցել է 12 պատանի բռնցքամարտիկ։ Առաջնության են դուրս եկել 11 տղա և մեկ աղջիկ՝ Աննա Կրիկյանը։

Առաջին տեղը զբաղեցրել է Յուրի Գրիգորյանը։ Նա 70 կգ քաշային կարգում դարձել է բռնցքամարտի Վրաստանի չեմպիոն։ Նա 70 կգ քաշային կարգում դարձել է բռնցքամարտի Վրաստանի չեմպիոն։ 66 կգ քաշային կարգում երկրորդ տեղը զբաղեցրել է Եվրոպայի գործող չեմպիոն Գոռ Ղազարյանը, ով դպրոցականների կատեգորիայից տեղափոխվել է երիտասարդների կատեգորիա։ Պետրոս Նահատակյանը նվաճել է բրոնզե մեդալ։ Նա գոտեմարտել է նաև 66 կգ քաշային կարգում։ Աննա Կրիկյանը նույնպես վերադարձել է բրոնզե մեդալով։ Նա 60 կգ քաշային կարգում աղջիկների շրջանում բրոնզե մեդալ է նվաճել։

Հիմա եթերում