Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբանը պարզաբանել է, թե ինչ կարող է անել Փաշինյանը
04 Մարտի 2025, 12:01
Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի իշխանություններին ավելի ակտիվ ներգրավվել Բաքվի բանտերից գերիների ազատ արձակման գործին և բացատրել է, թե ինչ կարող է անել Փաշինյանը:
Ըստ փաստաբանի՝
-Բանտարկյալների ազատ արձակումը հռչակել առաջնահերթություն, հրավիրել մամուլի ասուլիս, հոդված գրել առաջատար հրատարակությունում:
-Հանդիպել բանտարկյալների ընտանիքների հետ, խնդրել ԿԽՄԿ-ին և ԵԱՀԿ-ին դիտորդներ ուղարկել «դատավարություններին»։
-Բաքվում դեսպանատներ ունեցող դաշնակից երկրներին կոչ անել ուղարկել իրենց ներկայացուցիչներին «դատավարություններին» և նույնիսկ խնդրել Բաքվին թույլ տալ հայ դիտորդների մասնակցությունը։
-Բանագնաց ուղարկել Բաքու՝ բանակցությունների մարդասիրական ալիք բացելու համար։
-Դիմել ԱՄՆ նախագահին և պետքարտուղարին, Ֆրանսիայի և ԵՄ ղեկավարներին։
-Շարունակել դատավարությունները Արդարադատության միջազգային դատարանում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և խնդրել ՄՔԴ դատախազին հետաքննություն սկսել Լեռնային Ղարաբաղից Հայաստան 120,000 հայերի արտաքսման գործով։
-Դիմել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին` խնդրելով օգնել ազատ արձակել բանտարկյալներին:
